ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի` 2021թ.մայիսի 24-ի թիվ 147-գլ հրամանով նշված հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ Արթուր Ռաֆայելյանը և Վահագն Գնելի Հովհաննիսյանն ընդգրկվել են օրվա պահախմբում ու անցել են իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը: Ժամը 11:15-ին կալանավոր Գագիկ Մանվելյանին տեղափոխել են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի 4-րդ հարկում գտնվող թիվ 2 հիվանդասենյակ:
Արդյունքում, ՀՀ արդարադատության նախարարի 2011թ. Նոյեմբերի 21-ի թիվ 195-Ն հրամանի 105-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված իր պարտականությունները, այն է կալանավորի պահպանությունն արդյունավետ իրականացնելու նպատակով մշտապես հսկողություն չի ապահովել վերջինիս վարքագծի նկատմամբ և միջոցներ չի ձեռնարկել նրա կողմից փախուստ կատարելը բացառելու համար:
Մասնավորապես` 2021թ. Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը` ժամը 04:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ պահախմբի ավագ Վահագն Հովհաննիսյանն իր հանգստի ժամին եղել է քնած, Արթուր Ռաֆայելյանը պահակետում ծառայություն է իրականացրել միայնակ: Ժամը 05-ից 05:30-ի սահմաններում, Արթուր Ռաֆայելյանը հիվանդասենյակում քայլող կալանավոր Գագիկ Մանվելյանի նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն մտել է սանհանգույց ջուր խմելու և լվացվելու համար: Արդյունքում, կալանավոր Գագիկ Մանվելյանը, օգտվելով մոտ 5 րոպե ժամանակով հսկողությունից և մշտական դիտարկումից դուրս մնալու հանգամանքից, աննկատ դուրս է եկել հիվանդասենյակից և 25-05-2021թ. ժամը 05:30-ի սահմաններում «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից դիմել է փախուստի:
Արթուր Ռաֆայելյանի ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով միջին ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող, դատարանի որոշմամբ կալանավորված անձ Գագիկ Մանվելյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ, դրանով վնասվել է արդարադատության շահը, իրական վտանգ է ստեղծվել, որ նա կարող է այլ հանցանք կատարել, այդ թվում` ոտնձգել և ապօրինի ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների նկատմամբ, և հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, որով էլ անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Այսինքն, Արթուր Ռոբերտի Ռաֆայելյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 315հոդվածի 1-ին մասով:
Քնար Մանուկյան