ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախյան պատերազմ, օր 16. ինչպես էին փորձում թաքցնել Հադրութի անկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան պատերազմ, օր 16. ինչ էր կատարվել հոկտեմբերի 12-ին:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի ՊԲ-ն եւս գրեց, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Արցախի ՊԲ-ն հերքեց Հադրութը գրավելու մասին Բաքվի հայտարարությունը․ «Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը»:

Դրան զուգահեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրեց, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:

Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը իրավիճակի գրեթե առաջին սթափ գնահատականն էր․

«Հարգելի ՛ հայրենակիցներ. իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս