Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 18-ին որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Լուսինե Ռազմիկի Հովհաննիսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
ԲԴԽ մեկ այլ որոշմամբ՝ Հանրապետության նախագահին առաջարկել Հովհաննես Խաչիկի Ղազարյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
ԲԴԽ-85-Ո-245 որոշմամբ Հանրապետության նախագահին առաջարկել Տիգրան Վիգենի Սիմոնյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: