Ինչպես հայտնի է՝ երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստը Մոսկվայում ավարտվել է: Ի դեպ, տեղեկացնենք, որ աշխատանքային խմբի նիստի
առաջին մասն էր, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:
ArmLur.am-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից բացի ուրիշ այլ հարցեր քննարկվել են եռակողմ աշխատանքային խմբի նիստին, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան փոխվարչապետն ասաց. «Տրանսպորտայկն հաղորդակցությունների ապաշրջափակումից բացի ուրիշ որևէ հարց չի քննարվել»:
Ավելին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ArmLur.am-ին փոխանցեց, մոտ ժամանաններս տեղի կունենա աշխատանքային խմբի նիստի երկրորդ մասը:
Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մհեր Գիիգորյանը խոսել է նաև սահմանազատման մասին՝ նշելով, թե այս աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերաբերող բոլոր երկկողմ և միջազգային փաստաթղթերը։
Բացի այս, հայտնի է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը: Թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում, այս պահին հայտնի չէ:
Տեղեկացնենք,որ ՀՀ իշխանություններն, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հավաստիացնում են, որ միջանցքի հարց չի քննարկվում։
Սյունէ Համբարձումյան