ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:
«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասել է Վահան Հունանյանը: