Զախարովան հերքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին հետ կանչելու մասին լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հուսով եմ, որ թերթը, նրանց ժամանակ տանք մինչև վաղը չէ մյուս օրը…Վաղը չէ մյուս օրը նրանք պետք է հրապարակեն հերքումը, քանի որ կեղծ լուր են հրապարակել: Դա ճիշտ չէ, դա ապատեղեկատվություն է: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարությամբ սահմանված առաջադրանքները»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:




Լրահոս