Լուսանկարն արվել է Լոռու մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում բախվել են Երեւանի բնակիչ 24-ամյա Վահան Մ-ի վարած Opel Zafira մակնիշի, Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Սևակ Ա-ի վարած Mercedes մակնիշի, 50-ամյա Արմեն Պ-ի վարած Mercedes Viano մակնիշի եւ 46-ամյա Արտակ Ս-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը: Ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը:
Մարի Հայրապետյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ։ Ամուսնալուծության պետական գրանցումը ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը իրականացնելիս գանձվում է լրացուցիչ վճար՝ 100.000 ՀՀ դրամ:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:
Գեւորգ Մխիթարյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ՝ նրանց կրթության համարժեքության մասին),
2) Օտար լեզու եւ Ինֆորմատիկա ու տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի),
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) եւ հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: