Եռաբլուրի մոտակայքում որսորդական զենքը պահել են կնոջ գլխին եւ առեւանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլոդյա Գևորգի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ՝ Վարդուհի Մինասյանի կամքին հակառակ, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացահայտ առևանգել է նրան:

Այսպես.

Վոլոդյա Գևորգի Հարությունյանը և Վարդուհի Անդրանիկի Մինասյանը, գտնվելով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի արդյունքում Վոլոդյա Հարությունյանը 2021 թվականի հունիսի 7-ին’ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցի 3-րդ շենքի բակային հատվածում հանդիպել է Վարդուհի Մինասյանին, առաջարկել զրուցելու նպատակով նստել իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենան, սակայն մերժում ստանալով’ Վարդուհի Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, որից հետո վարել է ավտոմեքենան և հասնելով «Եռաբլուր զինվորական պանթեոնի» մոտակայք, Վարդուհի Մինասյանի դիմադրությունը դիմակալեյու նպատակով, կանգնեցրել է ավտոմեքենան, դուրս եկել սրահից, գնացել դեպի բեռնախցիկը, վերցրել հրացանը, որի ժամանակ Վ. Մինասյանը ցանկացել է դուրս գալ ավտոմեքենայից, սակայն Վոլոդյա Հարությունյանը մոտեցել հետևի նստատեղի դռանը և օգտվելով դռան բաց ապակու հանգամանքից’ զենքի փողը պահել է Վ. Մինասյանի գլխին և սպառնացել ավտոմեքենայից դուրս գալու պարագայում սպանել վերջինիս’ այդ կերպ զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացահայտ առևանգել է վերջինիս: Այս դեպքով նախաքննության ավարտ է հայտարարվել:




Լրահոս