200 հազար – 250 հազար դրամի տուգանք՝ ծխախոտը ցուցադրելու համար: Տեղեկացնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրությունը հանրային օբյեկտներում և վաճառքի կետերում։
Խոսքը «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մասին է, որը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից:
Իսկ օրենքի պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 – 250 000 դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
Մասնագետները համոզված են, որ այս արգելքի հետ կապված քայլերը նշանակալի բացասական ազդեցություն կթողնեն տնտեսության վրա։ Այս ամենի արդյունքում բիզնեսը կորուստներ կունենա: Բացի այս, շատերը համոզված են, որ այս արգելքը կհանգեցնի ծխախոտի ապօրինի շրջանառության։ Ավելին, առաջիկայում չի բացառվում, որ ծխախոտի գինը շեշտակի բարձրանա:
Ս.Հ.