Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, 1 մահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք: Իրականացվել է 4811 թեստավորում, առողջացել է 101 քաղաքացի, արձանագրվել 1 մահվան դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8015 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 630 763 թեստավորում:




Լրահոս