Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարեց որակավորման փուլը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը ռիթմիկ պարից հետո վաստակեց 65,58 միավոր և զբաղեցնելով 14-րդ տեղը՝ իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին:
27 պարային զույգից եզրափակիչ փուլ անցավ 20-ը: Ազատ ծրագիրը կկայանա հունվարի 15-ին:
Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում էլ այսօր հանդես եկավ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը:
Ազատ ծրագրի համար Սլավիկը վաստակեց 100,09 միավոր: Հայ գեղասահորդի միավորների ընդհանուր թիվը 167,84 է: Նա եզրափակում է մրցաշարային աղյուսակը: