Սպառնացել են «Արթիկ բժշկական կենտրոն»-ի բուժքույրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արկադի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թ. հոկտեմբերի 13-ին ժ. 00:30-ի սահմաններում , որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, «Արթիկ բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժքույրեր Ս.Վարդանյանի և Ա.Սերոբյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանց գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով հարձակում է գործել, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիք է տվել դեպքի վայր ժամանած իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներին՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Բացի այդ ՇՄ ԸԻԴ 154.10.21 թ. որոշմամբ նույն օրվանից հանդիսանալով ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ կալանավոր, հաստատապես իմանալով, որ նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի 2-րդ բաժնի մասնագետ Է.Ասատրյանը իշխանության ներկայացուցիչ է և կատարում է իր ծառայողական պարտականությունները, ծանր վիրավորանք է հասցրել նրան՝ պայմանավորված վերջինիս հանրային գործունեությամբ:

Ք.Մ




Լրահոս