Ինչպես խնամել մաշկը գարնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռը վաղուց ավարտվել է և գարուն է, բայց մեր դեմքի մաշկը վատ տեսք ունի: Պատճառն այն է, որ ձմռանը քայքայվում է մաշկի ջրաճարպային պաշտպանիչ թաղանթը, իսկ գարնան փոփոխական եղանակը` արևը, քամիներն ավելի են նպաստում դրան:

Խոնավության պակասի հետևանքով չոր և նորմալ մաշկը գունատվում է, ճարպոտ մաշկն էլ լայնացած ծակոտիներ է ունենում, ստանում մոխրագույն երանգ, երբեմն էլ` թեփոտվում:

Գարնանն առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ հիմա մեզ անհրաժեշտ են ավելի թեթև բաղադրությամբ քսուքներ: Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի ձեթի բաղադրությամբ կրեմները: Նորմալ կամ խառը տիպի մաշկի դեպքում` բավական է գլիցերինի բաղադրությամբ թեթև կրեմը, իսկ յուղոտ մաշկին լիովին բավական են թեթև գելերը, քանի որ այս տիպի մաշկին ավելորդ ճարպ պետք չէ, կարելի է պարզապես պահպանել բջիջների խոնավությունը:

Ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս լվացվել ծորակից հոսող սառը ջրով: Դրա փոխարեն ավելի լավ է դեմքը օրական երկու անգամ լվանալ գոլ ջրով, կամ եռացրած ջրի կամ կաթի խառնուրդով:

Դիմակներ

Չոր խոտեր

Գարնանը դիմակների պատրաստման համար կարելի է օգտագործել չոր խոտեր: Օրինակ` դեղագործական երիցուկը փափկացնում է մաշկը և օգնում մի շարք խնդիրների դեմ պայքարում: Նման դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ երիցուկ, լցնել եռացրած ջրի մեջ և թողնել 15 րոպե: Այնուհետև պետք է թրջել բամբակը և դնել դեմքին: Չոր մաշկի համար խորհուրդ է տրվում ավելացնել մի քանի կաթիլ բուսական յուղ: Դիմակը պետք է լվանալ 25 րոպեից:

Գինի և կաթ

Հարթ ու ձիգ մաշկ ունենալուն կօգնի հետևյալ դիմակը. մեկ թեյի գդալ չոր կաթը լուծել տաք ջրում, ավելացնել թեյի գդալ տաքացված մեղր: Այն դեմքին պետք է թողնել 20 րոպե, ապա` լվանալ տաք ջրով:




Լրահոս