ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գոռ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ էկոնամիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված թիվ 302 պայմանագրի ուժով հանդիսանալով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացնող անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարող՝ անասնաբույժ, և նույն պայամանագրով պարտավորություն ունենալով պահպանելու անասնաբուժական կանոնները, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սարակապ, Աղին, Հայկաձոր, Իսահակյան, Լուսաղբյուր համայնքներում կազմակերպելու և իրականացնելու «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանավորված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, 2021 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին ստացած լինելով միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական դեղամիջոցները ու խախտելով անասնաբուժական կանոնները՝ Հայաստանի Հանրապետության էկոնամիկայի նախարարության կողմից տրված պլան-ժամանակացույցի շրջանակներում սահմանված կարգով չի իրականացրել աշխատանքային պլանով նախատեսված՝ Իսահակյան բնակավայրի խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում անասնաբուժական «սիբիրախտ» կանխարգելիչ միջոցառումները, որի արդյունքում Իսահակյան բնակավայրի կենդանիների շրջանում անզգուշությամբ տարածվել է «սիբիրախտ» անասնահամաճարակը և առաջացրել այլ ծանր հետևաանքներ մասնավորապես՝ Իսահակյան բնակավայրի բնակիչներ Ավետիք Գարուշի Մելիքյանը, Լևոն Արտուշի Գևորգյանը, Նարինե Արմենի Խանոյանը, Արթուր Ռաֆիկի Ներսիսյանը, Իլիչ Արշալույսի Գևորգյանը, Աղվան Գնելի Գևորգյանը, Զվարթ Վարուժանի Պետրոսյանը, Եղնիկ Ռաֆիկի Մանուկյանը սիբիրախտ հարուցիչ պարունակող սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ մտնելու հետևանքով վարակվել են «Սիբիրյան խոց» հիվանդությամբ։
Այսպիսով` Գոռ Ջիվանի Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: Քրեական գործը դատարանում է:
Ք.Մ.