ՍԱՏՄ-ն վերացրել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (քաղաք Երևան), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:

Վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են:

Ըստ աղբյուրի՝ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:




Լրահոս