ԱԺ-ի սահմանափակումները լրագրողների համար չեն վերացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի 8-րդ գումարման չորրորդ նստաշրջանը նույպես լրագրողների համար սահմանափակումներով է մեկնարկել։ ArmLur.am -ը տեղեկացավ, որ խորհրդարանի ոչ բոլոր միջանցքներն է հասանելի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, նախկին ռեժիմը պահպանվում է, ու լրագրողները չեն կարող, օրինակ, առաջին մասնաշենքից երկրորդը գնալ։

Հրապարակ թերթն էր օրերս գրել, որ ԱԺ ղեկավարությունը որոշել է մեղմացնել սահմանափակումներն ու բացել «Լաչինի» միջանցքը։ Խորհրդարանի ղեկավարությունը սակայն նման որոշում, այուամենայնիվ, չի կայացրել:




Լրահոս