Հայաստանը մի քանի իրար համադրող դիմումներ է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը վերջին երկու օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի իրար համադրող դիմումներ `Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով:

Այդ մասին կառավարության նիստում ասաց ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով` արդեն պատասխաններ ստացվել են: «Խոսքը վերաբերվում է նաև գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս պահի դրությամբ հավաքագրվում են վնասների հետ կապված ավելի լայնամասշտաբ ապացույցներ, որոնք մեր ընթացիկ տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակներում ներկայացնելու ենք»,.-ասաց նա:

Նա նշեց, որ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասվելու ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ կապված արդեն իսկ բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ աշխատում են:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հավելեց, որ արդեն իսկ հարուցված են քրեական գործեր կան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստեր:

«Լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում, որոնց մասին քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասաց նա:




Լրահոս