Մեծ քանակությամբ ալկոհոլ էր օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանացի հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսը մահից առաջ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել: Այս մասին են վկայում նրա մահվան հանգամանքների հետազոտության արդյունքները,- հաղորդում է  The Daily Mail- ը: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ երգչուհու արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 4.5 անգամ գերազանցել է մեքենա վարելու համար թույլատրելի սահմանը: Բացի այդ, Ուայնհաուսի բնակարանում հայտնաբերվել է օղու երեք դատարկ շիշ: Հիշեցնենք՝ 27-ամյա երգչուհին 2011թ. հուլիսի 23-ին մահացած է հայտնաբերվել Լոնդոնի իր բնակարանում: Ուայնհաուսը երկար տարիներ փորձում էր հաղթահարել թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածությունը:




Լրահոս