Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը իր փնթի գործելաոճով չի դադարում զարմացնել քաղաքացիներին: ArmLur.am-ի տեսախցիկն այս անգամ արձանագրել է, թե ինչպես են Արամի փողոցում վերանորոգվող մի հատված ժապավենով առանձնացրել. ավազով լցված պարկի մեջ հատակի խոզանակ են մտցրել, որի վրան էլ կախել են ցուցանակ եւ այդպես քաղաքացիներին տեղեկացրել են, որ «Շինաշխատանքներն իրականացվում են Կենտրոնի թաղապետարանի ծրագրով»:
Բայց համաձայնեք, որ զբոսաշրջիկներ ընդունող Երեւանի համար սա իսկապես մեծ ամոթ է: Սա առաջին անգամը չէ, որ քաղաքապետարանը քաղաքային գործերն իրականացնում է փնթի ու անկազմակերպ: Կհիշեք՝ դեռեւս հոկտեմբեր ամսին ծառերի էտման ու էլեկտրական լարեր քաշելու ժամանակ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հնարամիտ աշխատողները տարածքը ժապավենով սահմանազատել էին տարբեր իրերով՝ հեծանիվով, ինքնագլորով, մեծ ու փոքր աղբամաններով: Հուսանք՝ մեր հրապարակումից հետո թաղապետարանը կսկսի կոկիկ ու կազմակերպված աշխատել: