Պատգամավորները Քիշնևում կմասնակցեն «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանին. ովքեր են պատվիրակության կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները փետրվարի 18-21-ը Քիշնևում (Մոլդովա) կմասնակցեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընգդգրկված են՝ Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՔՊ խմբակգության պատգամավոր Մարիա Կարապետյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, իշխող ֆրակցիայի պատգամավորներ Բաբկեն Թունյանե, Տաթևիկ Գասպարյանը, Մերի Գալստյանը:

Պատվիրակության կազմում են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս