Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 114 հազար մարդ է փրկվել փլատակների տակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո փլատակների տակից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ, մեծ ավերածությունների և մարդկային զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում և Սիրիայում: Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը:




Լրահոս