
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-15-ը կմեկնի Մանամա (Բահրեյնի Թագավորություն): ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մանամայում կմասնակցի Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են լինելու ՔՊ խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը:
Պատվիրակության գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկը եւ գիշերավարձը կկատարվեն պետբյուջեի հաշվին: