Թերթի տեղեկություններով` իշխանական վերնախավում առաջիկայում 12 փոփոխություն
է կատարվելու: Երեկ արդեն պաշտոնանկ արվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նա կնշանակվի
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ոստիկանապետ է նշանակվելու ՀՀ ՊՆ փոխնախարար
Վլադիմիր Գասպարյանը: Սակայն պարզ չէ, թե ով է ՊՆ-ում նշանակվելու Գասպարյանի փոխարեն.
չի բացառվում, որ այդ հաստիքն ընդհանրապես փակվի: Առաջիկայում պաշտոնանկ է արվելու
նաեւ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Նրա փոխարեն նշանակվելու է ՊՆ փոխնախարար Ալիկ
Միրզաբեկյանը: Երեկ երեկոյան լուրեր էին շրջանառվում, որ հրաժարական է ներկայացրել
փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գեւորգյանը, սակայն նրա մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանը հերքեց
այդ լուրը: Բայց իշխանական վերնախավի մեր աղբյուրները պնդում են, որ այսօր-վաղը Գեւորգյանին`
աշխատանքից ազատելու հրամանը կհրապարակվի, իսկ այսօր երեկոյան ՀՀԿ-ում խորհրդի նիստ
է գումարվելու՝ այդ պաշտոնում Գեւորգյանին փոխարինողի հարցը քննարկելու համար:
Ժողովուրդ. Առաջիկայում սպասվում են 12 պաշտոնանկություններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ