Մարտի 3-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հաղորդում 42-ամյա մի կնոջից: Մարտի 1-ին նա գյուղի կանգառում նկատել էր հայտարարություն` «Վարկեր սև ցուցակում գտնվող անձանց» բովանդակությամբ: Մարտի 2-ին կինը զանգել էր հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին:
Հայտնել էին, որ իր խնդրած 450 հազար դրամ վարկը հաստատվել է, և պահանջել էին իրենց տրամադրած հաշվեհամարին փոխանցել 20 հազար դրամ:
Այնուհետև մարտի 3-ին նույն հեռախոսահամարից զանգել էին կնոջն ու պահանջել փոխանցել ևս 25 հազար դրամ: Կինն այդ անգամ էլ էր փոխանցել, ինչից հետո նրա զանգերին չէին պատասխանել:
Ոստիկանությունը հորդորում է լինել ուշադիր և զգոն, գործարքների մեջ չմտնել կասկածելի մարդկանց և կազմակերպությունների հետ: