ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալման ժամկետը լրանում է, եւ նա ազատ կարձակվի մինչեւ դատարանը նրա խափանման միջոցի հարցը որոշի: Սակայն իրավապահ համակարգում այս պահին ուշագրավ զարգացումներին են սպասում:
Բանն այն է, որ իրավապահները տեղեկություններ ունեն, որ Թորոսյանը ամեն ինչ անում է , որ Սիմոնյանին կալանքի չտանեն եւ դեռ ավելին ՝ նա Սիմոնյանին խոսք է տվել, որ կալանքի չեն տանի:
Արդյունքում, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատարան Սիմոնյանին կալանավորելու միջնորդությամբ գործով դատավորը ինքանաբացարկ է հայտնել ու մինչ գործը այլ դատավորի կմակագրվի Սիմոնյանի ձերբակալման ժամկետը կլրանա:Ներկա պահին իրավապահ համակարգը շունչը պահած սպասում է նոր դատավորի որոշմանը: Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք ՔՊ խմբակցության պատգամավոր Թորոսյանին կհաջողվի փոխքաղաքապետ Սիմոնյանին փրկել:
ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս պահին կալանավորվել են երկու հոգի «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բ.Շ-ն, իսկ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ենթարկվեց տնային կալանքի:
Քիչ անց կներկայացնենք՝ ինչ է կատարվում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվածները, որոնք տարբեր հիվանդանոցների աշխատակիցներ են, նախաքննական մարմնի համար անհրաժեշտ ցուցմունքներ արդեն տվել են և նրանց հերթով ազատ են արձակելու:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը և «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և ցուցմունք չեն տվել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի դեմ: Նրանք, ամենայն հավանականությամբ, կկալանավորվեն նախնական երկու ամսով:
Քնար Մանուկյան