ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակվել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդականի վրա. ինչ է կատարվել գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Գիյոմ Պոլ Ստեֆանը մարտի 11-ին դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Իսահակյան փ․ 14 հասցեի դիմաց անհայտ անձը իր շան հետ հարձակվել է իր վրա և հարվածել իրեն:

Խորհրդականի հաղորդման հետքերով անմիջապես շտապել են իրավապահները եւ պարզել է, որ անհայտ անձը, շան շղթայով հարվածներ է հասցրել դեսպանի խորհրդականի մարմնի տարբեր մասերին՝ ձեռքերի շրջանում առաջացնելով քերծվածքներ: Դեպքով նախաքննությունը շարունակվում է: Արդյունքում մարտի 12-ին հայտնաբերվել է անձը, ով հարձակվել է դեսպանի խորհրդականի վրա: Մասնավորապես խորհրդականի վրա հարձակված անձը Մելքոն Աղվանյանն է, որը Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է և ձերբակալվել:

Քնար Մանուկյան




Լրահոս