Այսօր՝ մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին եւ նրա հետ քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշոնում նշանակման կապակցությամբ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին: