ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Գուրգեն Անափարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ. հունվարի 13-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության 2-րդ բաժանմունքի պետքարանում, նույն բաժանմունքի բուժառու Ալբերտ Յայլոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, այն է բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելովթեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ ձախ այտոսկրի շրջանի այտուցվածության՝ փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով մարմնական վնասվածք:
Քնար Մանուկյան