Երևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում՝ մարտի 9-15-ը և Հայաստանի խոշոր քաղաքներում՝ մարտի 6-11-ը մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց․

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ մարտի 6-ին, Վանաձորում՝ մարտի 6-ին, 7-ին, 9-ին, 11-ին, Ալավերդիում՝ մարտի 6-ին, 10-ին, 11-ին։

Փոշու պարունակությունը Երևանում, մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 10-ին, 14-ին, 15-ին, Նոր Նորքում՝ մարտի 10-12-ը, 15-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ մարտի 9-ին, 10-ին, 12-14-ը, Նոր Նորքում՝ մարտի 9-ին, 11-ին, 13-ին, 14-ին, Արաբկիրում՝ մարտի 15-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ մարտի 15-ին։




Լրահոս