ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է «Զվարթնոց» օդանավակայանում

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օրերս տեղի ունեցավ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության բացման պաշտոնական արարողությունը, որի շրջանակներում կայացավ նաեւ ավիաընկերության առաջին չվերթը դեպի Մոսկվա։

 

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` եթե ֆիզիկական անձն իրեն պատկանող հասարակական նշանակության տարածքը տրամադրել է վարձակալության, ապա ԱԱՀ-ի վճարման պարտավորություն նա ունի՞, թե՞ ոչ:

Հայկ Կարապետյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետի` անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը: ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:

 

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Եթե դիմորդները մրցութային հավասար միավորներ են հավաքում, ապա ո՞ւմ է առավելություն տրվում:

Մարգար Պողոսյան (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փաստաթղթերը ՀՀ ԿԳՆ ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ, իսկ եթե դիմողն օտարերկրացի է, ապա տվյալ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

 




Լրահոս