Գիտությունների ազգային ակադեմիա հակադարձում է՝ տեղյակ չեն ծառերի հատման գործընթացից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից, ողջ համացանցը ողողված է լուսանկարներով՝ ինչպես են Երեւանի կենտրոնական տարբեր հատվածներում հաստաբուն ծառեր հատվում:

Ավելին, քաղաքացիները սոցիալական ցանցերում ծառերի հատման գործընթացից լուսանկարներ էին հրապարակել՝ այսպիսով բողոքելով քաղաքապետարանի իրականացրած անպատասխանատու աշխատելաոճից։

ArmLur.am-ը քաղաքացիների վրդովմունքի հետքերով կապ հաստատեց Գիտությունների ազգային ակադեմիա պարզելու համար, թե արդյոք Երեւանի քաղաքապետարանը համագործակցել է ՀՀ ԳԱԱ-ի Բուսաբանության բաժնի ակադեմիկոսների հետ:

Մեր հարցմանն ի պատասխան  Գիտությունների Ազգային Ակադեմիայից պատասխանեցին. «Որեւէ գրավոր թուղթ քաղաքապետարանից չենք ստացել, որեւէ մեկը մեր աշխատակիցների կարծիքը չի հարցրել, ու բնականաբար մենք որեւէ գրավոր եզրակացությամբ կամ հետազոտությամբ հանդես չենք եկել: Բուսաբանության բաժնի աշխատակիցներից որևէ մեկը կարծիք չի հայտնել, կարելի է ծառերը հատել, թե ոչ, այսինքն քաղաքապետարանից պաշտոնական գրություն կամ քննարկման հրավեր չի եղել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս