Այսօր Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կերկարացվի մեկ ժամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, որոշվել է Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքն այսօր կերկարացվի մեկ ժամով եւ գնացքները կերթեւեկեն մինչեւ կեսգիշեր։

Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը։




Լրահոս