«Վաճառել և հատել ծռերը» . «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը անտառային տարածքում կառուցապատման թույլտվություն է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը անտառային տարածքում կառուցապատման թույլտվություն է տալիս:

ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 5 հողակտորի հողհատկացում:

Ֆեյսբուքյան օգտատերերը բացասական են արձագանքել սրան՝ նշելով, որ մեծ վնաս է հասցվում բնությանը.

«Հերիք չի անտառները վարձով տալիս ու խաթարում եք բնության անդորրը, մի հատ էլ կառուցապատման», -գրել է ֆեյսբուքյան օգտատերը:

«Որ ծառ կտրեն, սակուրա տնկե՞ն։ Ի՞նչ է թույլատրվելու անել այդ հողակտորների վրա»,-արձագանքել է օգտատեր Սոֆիա Մանուկյանը:

«Ազգային պարկում կառուցապատու՞մ, աննորմալ ե՞ք դուք…»,-գրել է Աստղիկ Օհանյանը:

«Վաճառել և քանդել ամեն ինչ և ամենուր, ինչ հնարավոր է» ….
Կարծես այս կարգախոսից բացի ուրիշը չունենաք…»-արձագանքել է օգտատերերից մյուսը:




Լրահոս