Ազգային ժողովում ծառայողական քննություն է սկսվել. ինչպես է եղել տեսանյութի արտահոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Համացանցում մարտի 31-ի ծեծկռտուքից տեսանյութ է հայտնվել, որն ի դեպ տարածել են ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց պատկանող կայքերը:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե ինչպես է տեսանյութը տարածվել, ԱԺ լրատվական ծառայության պետ Լաուրա Անտոնյանը մեզ հայտնեց, որ այս հարցով ծառայողական քննություն է սկսվել:




Լրահոս