ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանն այս շաբաթ կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Նույն օրենքի համաձայն՝ եթե ՄԻՊ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
Այսօր ԱԺ խորհուրդը կհաստատի վաղը մեկնարկելիք նիստերի օրակարգը:
Քրիստինա Մուշեղյան