ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հմայակ Ալեքսանյանին, Հասմիկ Ավալյանին, Կարինե Կարապետյանին, Թերեզա Գալստյանին, Գոհար Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, հանդիսանալով «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես իմունիզացիայի բուժքույր և կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, 2021 թ. հուլիսի 20-ին և նույն թվականի սեպտեմբերի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Տագհավի Նամին Ալիի ու Ամարամ Մասումենի Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում, կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթերը՝ դրանցում կատարելով ակնհայտ կեղծ գրառումներ:
Այնուհետև, Գ. Գալստյանը 2021թ. հուլիսի 20-ին վերոնշյալ անձանց պատվաստված չլինելու պայմաններում կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Ք.Մ.