Բաց և հեռանկարային քննարկում անցկացրինք. Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի ապրիլի 13-ին հանդիպեցի Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ պարոն Կոնստանտին Սոկուլսկիին։ Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Մենք իսկապես հետաքրքիր, բաց և հեռանկարային քննարկում անցկացրինք:

Շնորհակալություն հայտնեցի տիկին Նացվլիշվիլիին՝ ավելի լավ կյանք կառուցելու գործում մարդկանց օգնելու ՄԱԶԾ-ի մանդատի ներքո մեր սահմանամերձ համայնքներին շարունակական աջակցության համար:
Գործընկերներիս ներկայացրի իմ նախագահությամբ գործող՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտները, և անդրադարձանք մարդու իրավունքներին առնչվող կարևոր հարցերի, այդ թվում՝ ընտանիքում բռնության կանխարգելմանը, երեխաների իրավունքներին։

Տիկին Նաթիա Նացվլիշվիլին ինձ ծանոթացրեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մանդատին և ծրագրերին, նշեց մեր կարևոր օրակարգը խորհրդարանում, որը Միավորված ազգերի կազմակերպության հիմնաքարն է։ Այս առումով, տիկին Նացվլիշվիլին կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը՝ որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնական առաջնահերթություն՝ կառուցելու ժողովրդավարական հասարակություն և օգնելու կառավարություններին՝ բարոփոխումներով ընթացող գործունեության մեջ:

Հայտնեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը՝ առավել արդյունավետ պաշտպանված մարդու իրավունքների տեսլականով:




Լրահոս