Հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու տեղեկությունները կեղծ են. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեին։

«Հայտնում ենք, որ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են:

Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։

Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»,- ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս