Ապրիլի 22-25-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր եւ նախագահ, Արեւելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ Ֆրանսիայից ժամանող պատվիրակությանը կդիմավորի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Տեղեկացանք նաև, որ պատվիրակության ընդունելությունը կազմակերպվելու է ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Քրիստինա Մուշեղյան