ՔՊ-ականներն այսօր հավաքվել են Ծաղկաձորում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող ուժի ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցում են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական և ինստիտուցիոնալ հեռանկարները» թեմայով քննարկմանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քննարկմանը ներկա են Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը, Արմեն Խաչատրյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, վարչապետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը, Ծաղկաձորում են նաեւ դատական իշխանության ներկայացուցիչները:
Ծաղկաձորում ընթացող քննարկումը կտեւի երկու օր:
Քրիստինա Մուշեղյան