Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր հրավիրել:
Բաբայանի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր նաեւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարություններից պարզ է դառնում, որ պահանջը Սամվել Բաբայանին Արցախի պետնախարար նշանակելն է:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ երեկ հայտարարություն տարածեց, որ որոշել է ընդառաջ քայլ կատարել եւ հավաքի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը , անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ պետնախարար նշանակվելու հավանականությանը, ասում է՝ ամեն ինչ հնարավոր է.
«Մենք ունենք այդ դառը փորձը, երբ մի խումբ քաղաքացիներ հավաքվում են եւ պաշտոն են ուզում, կամ ուզում են որևէ մեկին պաշտոնից ազատել, Արայիկ Հարությունյանը նման վատ նախադեպեր ստեղծել է, երբ մարդ պաշտոն ստանալու համարդրան փորձում է մասնակից դարձնել մյուս քաղաքացիներից: Սա չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը»,-ասում է Գալստյանը:
Քրիստինա Մուշեղյան