Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը․ Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել․ «Նժդեհի այս թևավոր խոսքն այսօր, առավել քան այժմեական է։
Ինչպես է հնարավոր, որ մի երկրում, որտեղ պաշտել գիտեն զինվորին, բայց առանց խղճի խայթի դատապարտել գիտեն նաև նույն զինվորի մորը։

Զինվորի մայրը նույնքան խորհրդանշական է, որքան Մայր Հայաստանը։ Հենց Մայր Հայաստանի հավաքական կերպարին ենք այսօր դատարանի դահլիճ մտցրել, հանուն ինչ֊որ թյուրիմացական միջադեպի պատճառով։

Հույս ունեմ, որ արդարադատությունը վաճառված չէ և կվերանայի իր վերջնական որոշումը այս հարցում։
Ուժ և զորություն այս մորը, որի ցասումն ու զայրույցը, թերևս ամենահասկանալին պետք է լինի։
Հայաստանի դատական համակարգ` ցույց տո’ւր քո անկախ լինելը»։

 




Լրահոս