ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև Եվրոպական դատարան գնալու ենք. Ֆիրդուսի բնակիչները մարտական են տրամադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում գտնվող 33-րդ թաղամասի (հայտնի որպես Ֆիրդուսի թաղամաս) սեփականատերերն այսօր կրկին պահանջում են, որպեսզի կառավարությունը  վերջապես լուծում տա տարիներով բարդացած խնդիրներին։ Բնակիչները պահանջում են իրենց օտարված գույքերի պատշաճ փոխհատուցում, պնդում, որ տարածքը ձեռք բերած կառուցապատող ընկերություններն իրենց տների դիմաց «կոպեկներ» են առաջարկում։

ArmLur.am-ը այցելել է Ֆիրդուսի 33-րդ թաղամաս և տեղում զրուցել է տուժած սեփականատերերի հետ:

Ի դեպ՝ նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները ստորագրահավաք են սկսել՝ ակնկալելով նաեւ հանրության աջակցությունը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս