Խոշոր վթարի հետևանքով 7 վիրավոր հիվանդանոցում է․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:  Խոսքը Գեւորգ Չաուշի փողոցի վրա տեղի ունեցած վթարի մասին է։

Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան Գեւորգ Չաուշի փողոցում բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել եւ մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, վերամբարձ կռունկի մեջ: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:




Լրահոս