Հունիսի 16-ին` ժամը 22:08-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ս․) և VAZ-2121 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տեղի ուժերի հետ VAZ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։