Մայր բուհը փորձում է վերականգնել բարի համբավը. նոր դեկաններ են նշանակվել. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանի պետական համալսարանում միանգամից չորս դեկանի ընտրություն է տեղի ունեցել։

Նոր դեկանի նշանակումներ են արվել Ֆարմացիայի ինստիտուտում, Բանասիրական ֆակուլտետում, Սոցիոլագիայի ֆակուլտետում և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։

Ընտրությունների արդյունքում, առաջին անգամ ԵՊՀ-ում նշանակվել է կին դեկան՝ Աննա Մկրտչյանը՝ Ֆարմացիայի ինստիտուտում։

ArmLur.am-ին տեղեկացրին, որ Բանասիրական Ֆակուլտետում դեկան է ընտրվել Արշալույս Գալստյանը, Սոցիոլագիայի դեկան՝ Արթուր Մկրտչյանը, իսկ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ Կառլեն Խաչատրյանը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենը արվում է նրա համար, որ կոծկվի ԵՊՀ-ում կաշառակեր դեկանների անունները, քանի որ հանրության շրջանում արդեն դասախոսական անձնակազմի մասին վատ կարծիք է ձևավորվել և լավ չեն արտահայտվում ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի մասին։ Այս կերպ մայր բուհը փորձում է ամեն ինչ անել, վերականգնել լավ համբավը, դասախոսների միջից դեկան նշանակելով անձանց, ովքեր լավ անուն ունեն ուսանողության շրջանում, և կաշառակեր չեն։

Ինչպես, օրինակ՝ Բանասիրական ֆակուլտետի նորանշանակ դեկան Արշալույս Գալստյանը, ում ուսանողությունը ճանաչում է, որպես բանիմաց ու խստապահանջ դասախոս, ով ուսանողին գնահատում է օբյեկտիվ։




Լրահոս