Մարդիկ այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ նպաստելով հողի որակական հատկությունների կորստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես մարդածին են և մարդկային անուշադրության կամ սխալ գործունեության արդյունք։

Այս մասին հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, մասնավորապես հողի որակական հատկությունների կորստին:

Կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետեւանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի:

Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը, այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական եւ հանքային զանգվածը, այլ նաև բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր՝
Հաճախակի հրկիզումը/այրումը 38-40% կրճատում է խոնավության ներթափանցման ու պահպանման հողի կարողությունը:
Հրկիզված/այրված տարածքներում 10-13 տարվա ընթացքում հումուսի բաղադրությունը նվազում է 11-30, իսկ հողի ընդհանուր թթվածնայնությունը` 7-25 % տոկոսով:




Լրահոս