Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում են տեսանյութեր, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանային գոտում։
Հիշեցնենք նաև այն, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում հրապարակում էր կատարել՝ ասելով․
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ»։
ArmLur.am-ը հարցում է իրականացրել՝ հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյակ են սահմանային իրավիճակից և ըստ նրանց ինչ հետևանքների կարող ենք սպասել։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան