Այսօր մեկնարկել են Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունները:
ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասուլիսին Երևանի ավագանու ընտրությունների մասին հրապարակելով ընդհանուր տեղեկություններ, մաղթեց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
«Երևանի բոլոր 475 տեղամասերը բացվել են ժ. 08:00-ին, 460 տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից բացի եղել են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժ. 08:00-ի դրությամբ:
Ընտրողների գրանցման բոլոր սարքերը տպել են զրոյական տեղեկանք, այսինքն՝ համակարգն աշխատում է: Այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են»,- նշեց Հովակիմյանը: