Պատմական պայմաններ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատմական պայմաններ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Ադրբեջանն է առաջ քաշել 3+3 համագործակցության ձևաչափը։ Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար: Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ»,- ասել է Իլհամ Ալիևը։




Լրահոս